Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. պատգամավորը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը  

Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. պատգամավորը դիմում է ՌԴ-ին, 
ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

«Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա։ Այս ամենը տեղի է ունենում հենց այս պահին, հենց այս րոպեներին։ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, և որոնք վերահաստատվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի ֆորմատով։ Այդ հայտարարությունները և այդ դրույթները պաշտոնապես հաստատվել են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով»,- ասաց Պապոյանը։

Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]