Տարածաշրջանային

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները կարևորել են «3+3» ձևաչափի գործարկումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները կարևորել են  «3+3» ձևաչափի գործարկումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում նոյեմբերի 15-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունները և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը: Ընդգծվել է Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում