Սպորտ

«Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխությունը կկայանա Գյումրիում

1 րոպեի ընթերցում

«Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխությունը կկայանա Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունն այս տարի կկայանա Գյումրիում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ այս տարի կլինի «Հանդիսականի համակրանք» մրցանակ, որի հաղթողը կորոշվի SMS քվեարկության միջոցով, կմասնակցի ցանկացած հայազգի մարզիկ:

«Տարվա լավագույն մարզիկ»-ի քվեարկությունը կկայանա դեկտեմբերին, որին կմասնակցեն մարզական լրագրողները և ազգային ընտրանիների գլխավոր մարզիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում