Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. ԱԽՔ խոսնակ

Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. 
ԱԽՔ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից մեկնաբանել են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ:

«Արմենպրես»-ը հետաքրքրվեց` արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, համապատասխանում է իրականությանը: Ի պատասխան այդ հարցին Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը նշեց.

«Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա լրատվամիջոցները անպայման կտեղեկացվեն այդ մասին»:

Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է անցկացնել նաև նոյեմբերի 15-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am