Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք, առողջացել է 1962 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք, առողջացել է 1962 քաղաքացի, արձանագրվել է մահվան 39 նոր դեպք:
Մեկ օրում կատարվել է 5966 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2246603 -ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր328963 դեպք, որոնցից293760-ը`առողջացած, 7016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում26810բուժառու: