Հասարակական

Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, Արշակ Կարապետյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` նշելով, որ Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են, որ առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որոնք պետք է ամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրերով: Կարևորվել է նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում