Տարածաշրջանային

Միխեյիլ Սահակաշվիլու գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

1 րոպեի ընթերցում

Միխեյիլ Սահակաշվիլու գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը կոպիտ ցրելու դատական գործով, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, հերթական լսումները տեղի կունենան նոյեմբերի 29-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Բեկա Բասիլայը:

Նոյեմբերի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ նախագահը դատարանի դահլիճում չի եղել, քանի որ քննչական ծառայությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել էր նրան տեղափոխել դատարան:

Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան էր մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:

Վրաստանի իշխանությունները մեղադրում են Սահակաշվիլուն երկրում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում