Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1121 դեպք. մահացել է 62 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 հազար 364 դեպք, որոնցից 285 հազար 57-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 հազար 203 բուժառու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 9152 թեստավորում, հաստատվել է 1121 նոր դեպք: Մահացել է 62 մարդ, առողջացել՝ 2191-ը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1342 է:
Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 192 հազար 270 թեստավորում: