Մշակույթ

Վահագն Սարգսյանը նշանակվել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

1 րոպեի ընթերցում

Վահագն Սարգսյանը նշանակվել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնում է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Արմնպրես»-ին հայտնեցին, որ մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին: Երկու հաղթող է եղել, և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով տնօրենի պաշտոնում երկու տարով նշանակվել է Վահագն Սարգսյանը:

Սարգսյանը երկար տարիներ զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում