Սպորտ

Հրայր Ալիխանյանը դարձավ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հրայր Ալիխանյանը դարձավ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականըշարունակում է հաջող ելույթներն աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազատ ոճի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 74 կգքաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ ՀրայրԱլիխանյանը մրցեց Ավստրիայից Սիմոն Մարչլի հետ և ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիանդամ Արսեն Հարությունյանըդարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:

Իսկ նախօրեին Հայաստանի հավաքականից Վագեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկաններիաշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան նվաճել էին բրոնզեմեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում