Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում
![Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1067525.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 7-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացել, որԻջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որԻջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitcubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝Հ․ Հ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Իջևան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: