Հասարակական

«Տաշիր պիցցա»-ում թունավորված քաղաքացիների թիվը հասել է 122-ի, 6-ի վիճակը գնահատվում է ծանր

1 րոպեի ընթերցում

«Տաշիր պիցցա»-ում թունավորված քաղաքացիների թիվը հասել է 122-ի, 6-ի վիճակը գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերի թիվը 122 է, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում են 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան: 34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան, դուրս է գրվել:

Հոսպիտալացվածներից 64-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 18-ը մինչև 18 տարեկան են: 10 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 12-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում