Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում 
իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։

Բացի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցից, ըստ ԱԳՆ-ի, նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am