Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 63,6 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովը մրցեց Կուբան ներկայացնող Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի ԳոմեսԿրուզի և զիջեց 5:0 հաշվով: Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Չալոյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասավ5:0հաշվով: Եզրափակիչը կկայանա նոյեմբերի5-ին։ Գերծանր քաշայինկարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում