Հասարակական

ՄԻՊ-ը բարելավում է արձանագրել զորակոչի կազմակերպչական աշխատանքներում

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը բարելավում է արձանագրել զորակոչի կազմակերպչական աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է անում ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը զինծառայողների անվճար բուժօգնության տրամադրման խնդիրների հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը Թաթոյանը նշեց, որ պետք է նախապես զորակոչիկին հետազոտել, առողջական վիճակի հարցերը պարզել, այնուհետև զորակոչել բանակ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:

«Այս առումով վերջին տարիներին զգալիորեն բարելավել է զորակոչի կազմակերպման հետ կապված հարցերը: Պաշտպանության նախարարության հետ կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը» - նշեց նա:

ՄԻՊ-ն առաջնային խնդիր է համարում նաև զինվորականներին բնակարանային հարցերը:

«Այնպես է ստացվել է, որ, օրինակ` 20 ու ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան, այլ բնակվում է վարձակալությամբ ու բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված է լինում վճարել իր գրպանից՝ աշխատավարձի հաշվին»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում