Հասարակական

Հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից. փոխոստիկանապետ

2 րոպեի ընթերցում

Հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից. փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` պատասխանելով անձնագրի վավերականության ժամկետի մասին փոփոխության վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին:

«Այդպիսով, մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր, այսինքն՝ հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից։ Եվ եթե մենք դեռևս 2022 թվականին տրամադրենք 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը կիրառել և հանրապետությունում շրջանառել հին նմուշի անձնագրերը։ Այս փոփոխության նպատակը բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված։

Բազմիցս շրջանառվում է նաև այն թեզը, թե այս կերպ խախտում ենք որոշակի միջազգային պայմանագրեր։ Ո՛չ, չենք խախտում, որովհետև ունենք այլընտրանք։ Այսօր ևս շարունակում են տրամադրվել կենսաչափական անձնագրեր 10 տարի վավերականության ժամկետով։ Խոսքն այդ անձնագրերին չի վերաբերելու, այլ վերաբերելու է բացառապես հին նմուշի անձնագրերին»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը հավելեց, որ խոսքն առայժմ նախագծի մասին է, որը դրվել է հանրային քննարկման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում