Սպորտ

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 4-րդն է (նա դեռևս ներկայացնում է Հայաստանը): Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 75-րդն է, Հրանտ Մելքումյանը` 99-րդը: Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում