Տիգրանաշենի ոլորանների հատվածում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարն ընկել է ձորը. կա մեկ զոհ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում,ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։
Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը: