Հասարակական

Եվրամիությունը կճանաչի Հայաստանի COVID հավաստագիրը

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը կճանաչի Հայաստանի  COVID հավաստագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը կճանաչի Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային հավաստագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը որոշումներ Է ընդունել, որոնցով հաստատվում են, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին»,-ասվում Է փաստաթղթում:

Հաղորդվում Է, որ երկու երկրները կմիացվեն Եվրամիության հավաստագրերի տրման համակարգին, եւ նրանց հավաստագրերը «կընդունվեն այն նույն պայմաններով, ինչպես որ ԵՄ-ի հավաստագրերը»: Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն եվրոպական կորոնավիրուսային հավաստագրերը:

Նշվում է, որ ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում