Հասարակական

Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեպքերին, երբ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաներն ու այլ անձինք դիմակներ չեն կրում։

«Ես ուզում եմ անդրադառնալ այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, մեկ էլ ինչ-որ ֆոտո են վերցնում, տարածում, որ՝ վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում։ Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են։ Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակապատվստումային արշավներին և քարոզչությանը: «Այսօր կորոնավիրուսից մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզ։ Այդ մարդիկ ու շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել»,- նշեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում