Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1956 թ. հոկտեմբերի 26-ին ստեղծվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: 2009-ի դրությամբ ԱԷՄԳ-ի անդամ էր 151 պետություն։ 2013-ի փետրվարի դրությամբ կազմակերպությանն արդեն անդամակցում էր 159 պետություն: ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանը Վիեննայի միջազգային կենտրոնում է։ Բացի այդ, գործակալությունն ունի տարածաշրջանային բաժանմունքներ Կանադայում, Ժնեւում, Նյու Յորքում եւ Տոկիոյում, լաբորատորիաներ Ավստրիայում եւ Մոնակոյում, ինչպես նաեւ հետազոտական կենտրոն Տրիեստում (Իտալիա), որը ղեկավարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

-1978 թ. հոկտեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է ծաղիկ հիվանդության վերացման մասին: Մարդկանց, կաթնասուն կենդանիների եւ թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն։ Բնորոշվում է բարձր վարակելիությամբ, յուրահատուկ հանգուցա-բշտիկային ցանով (որը լավանալուց հետո թողնում է սպի) եւ կլինիկական ծանր ընթացքով։ Ներկայումս պատվաստումների շնորհիվ այս հիվանդությունը չի հանդիպում:

-1874 թ. հոկտեմբերի 26-ին ծնվել է Օննիկ Չիֆթե-Սարաֆը՝ արեւմտահայ գրող, արձակագիր (մահ.՝ 1932 թ.):

-1892 թ. հոկտեմբերի 26-ին ջուր իջեցվեց Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը:

-1636 թ. հոկտեմբերի 26-ին հիմնադրվում է Հարվարդի համալսարանը:

-1863 թ. հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հիմնվում է Անգլիայի ֆուտբոլային միությունը:

-1900 թ. հոկտեմբերի 26-ին Նյու Յորքում բացվում է մետրոյի առաջին գիծը:

-1905 թ. հոկտեմբերի 26-ին Շվեդիան եւ Նորվեգիան կազմալուծեցին իրենց ունիան:

-1934 թ. հոկտեմբերի 26-ին ծնվել է Ժակ Լուսյեն՝ ֆրանսիացի դաշնակահար:

-1994 թ. հոկտեմբերի 26-ին կնքված համաձայնագրով սահմանվեցին Իսրայելի եւ Հորդանանի սահմանները:

-2011 թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացվեց «Stop Online Piracy Act» օրինագիծը: Օրինագիծը կոչված է ընդարձակելու ամերիկյան իրավապահ մարմինների իրավասությունները համացանցում ոչ լեգալ բովանդակության, հեղինակային իրավունքներով պաշտպանված մտավոր սեփականության առեւտրի դեմ պայքարում:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում