Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանի հյուսիսում գրեթե 50 մարդ Է զոհվել հեղեղումների եւ սողանքների պատճառով

Հնդկաստանի հյուսիսում գրեթե 50 մարդ Է զոհվել հեղեղումների եւ սողանքների 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 46 մարդ Է զոհվել Հնդկաստանի Ութարաքհանդ հյուսիսային նահանգում տեղի ունեցած հեղեղումների եւ սողանքների պատճառով, որոնք առաջացել են հորդառատ անձրեւների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նահանգի կառավարությունը:

«Ութարաքհանդում զոհերի թիվը անձրեւների հետ կապված միջադեպերի հետեւանքով, հասել Է 46-ի, անհետ կորել Է 11 մարդ, 12-ը վերքեր են ստացել»,-հայտնել Է տարերային աղետների հետեւանքների վերացման դեպարտամենտի քարտուղար Ս. Ա. Մուրուգեսանը: Ավելի վաղ նահանգի ղեկավար Փուշքար Սինգհ Դհամին հաղորդել Է, որ նահանգի իշխանությունները 400 հազար ռուփիի (5,3 հազար դոլար) չափով փոխհատուցում կվճարեն զոհվածների ընտանիքներին, իսկ ովքեր կորցրել են իրենց տները, կստանան 190 հազար ռուփի (2,5 հազար դոլար):

Նահանգում մոլեգնող հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացել են հեղեղումներ եւ սողանքներ՝ ընդհատելով հաղորդակցությունը մի շարք բնակավայրերի հետ: Այսպես, հաղորդակցությունը լիովին ընդհատվել Է Նայնիտալ առողջարանային քաղաքի հետ, ինչպես նաեւ Հիմալայների նախալեռներում գտնվող Քալադհունգի, Խալվանի եւ Բհավալի քաղաքների հետ:

Հնդկաստանի օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ սաստիկ տեղատարափները շարունակվելու են առաջիկա մի քանի օրերին եւ բնակիչներին հանձնարարել են անվտանգության նպատառումներով չհեռանալ իրենց տներից: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաղորդել Է, որ տեղյակ Է Ութարաքհանդի նահանգում ստեղծված իրադրության մասին, եւ վիրավորներին մաղթել Է շուտափույթ ապաքինում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am