Հասարակական

ՀՀ ԶՈՒ-ում պատվաստումների ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում. ՊՆ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ-ում պատվաստումների ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 19ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերում պատվաստումների ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարվել ՀՀ ՊՆ-ի ֆեյսբուքի էջում:

«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքանակի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում