Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ

Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ 
հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, այդ թվում նաև դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից ներկայացված՝ տարաբնույթ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ, որոնք վեր են հանվել իրականացվող մշտադիտարկման արդյունքում,  իսկ 2-ը ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր են:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից 3-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 2-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը՝ այլ բնույթի են, այդ թվում՝ կապված ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումների, վարչական ռեսուրսների օգտագործման, ընտրողների ուղղորդման վերաբերյալ արված հայտարարությունների հետ:  

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 9-ը հաղորդում, որոնք բնույթով եղել են ընդհանրական, ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից, նաև մարզի դատախազության հանձնարարությամբ, դարձվել են ստուգման առարկա՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Իսկ 2-ի առթիվ, որոնցից մեկը վերաբերել է առերևույթ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, իսկ մյուսը՝ առերևույթ ընտրակաշառքի բաժանմանը, հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Դրանցից առաջինն ընթացքի մեջ է, իսկ մյուսով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշված քրեական գործով կատարվում է նախաքննություն:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am