Տարածաշրջանային

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արված ստահոդ հայտարարություններին այն մասին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շամխանին թվիթերի էջում շեշտել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարությունները չեն կարող տակտի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից»,-շեշտել է քարտուղարը:

ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցության մասին: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում