Հայաստանը Իրանում նոր դեսպան ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից: