Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են պաշտոններից

ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի 
անմիջական մասնակիցները հեռացվել են պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի մասնակիցները հեռացվել են պաշտոններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Հիմա իմ ունեցած տեղեկություններով՝ քննություն է տեղի ունենում: Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից, նաև քննություն է սկսվել՝ դրա հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև ՌԴ-ում վերջերս իր ունեցած հանդիպումներին: «Բոլոր հանդիպումներին քննարկվել է մեր ռազմագերիների, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում: Պատրաստակամությունը՝ աշխատելու այդ հարցերի լուծման ուղղությամբ, ես այնտեղ տեսել եմ»,-ասաց նա:

ԱԺ նախագահը հավելեց, որ թե պատերազմից հետո, թե պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, որոշ դեպքերում՝ ամենաորոշիչը:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am