Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 հազար 860 դեպք, որոնցից 250 հազար 55-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ մեկ օրում կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Կա 897 առողջացած, 43 մարդ մահացել է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 959 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 818 հազար 603 թեստավորում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am