Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 հազար 860 դեպք, որոնցից 250 հազար 55-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ մեկ օրում կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Կա 897 առողջացած, 43 մարդ մահացել է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 959 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 818 հազար 603 թեստավորում:
- ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ,
պետք է կատարվեն. ԱԺ նախագահ
- Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ
ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին
պաշտոնական այցով մեկնել է Արցախ
- Դատարանների մուտքերն արգելափակելու գործընթացով պայմանավորված
աշխատակիցները չեն կարողանում մտնել աշխատավայր
- ԵՏՀ-ն եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու «ճանապարհային քարտեզի»
նախագիծ է մշակել