Տարածաշրջանային

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է մոտ ապագայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է մոտ ապագայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Mehrnews»-ին, այս մասին Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հարևանների, ներառյալ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, հետևաբար մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան ու Ադրբեջան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում