Քաղաքականություն

Բասկերի երկրի խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

1 րոպեի ընթերցում

Բասկերի երկրի խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձև, որով, մասնավորապես, Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Բանաձևով ներկայացվում են հետևյալ հստակ պահանջները՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը դեռևս հրաժարվում է ամբողջությամբ հետ վերադարձնել հայ գերիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում