Տարածաշրջանային

Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի պատճառով 14 մանկապարտեզ Է փակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մայրաքաղաքի Մանկապարտեզների վարչության գործակալությունը:

Մանկապարտեզներն անցել են 12-օրյա կարանտինային ռեժիմի:

Գործակալությունում նշում են, որ Թբիլիսիում պետական մանկապարտեզներն աշխատում են երկրի առողջապահության նախարարության հանձնարարականներով:

Արձանագրության համաձայն, մանկապարտեզը կարանտինային ռեժիմի Է անցնում նույնիսկ այն դեպքում, երբ հայտնաբերել Է վարակման մեկ դեպք, իսկ այն անձինք, ովքեր շփվել են ախահարվածների հետ, անցնում են ինքնամեկուսացման: Նախօրյակին կարանտինի Է անցել մայրաքաղաքի երկու մանկապարտեզ:

Նախադպրոցական հաստատություններում ուսումնա-դաստիարակչական գործընթացն սկսվել Է հոկտեմբերի 4-ին: Թբիլիսիում գործում Է 180 պետական մանկապարտեզ, ուր հաճախում Է ավելի քան 61 հազար երեխա, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում