Հասարակական

Լիճք գյուղում մոտ 1900 մետր երկարությամբ մայթ է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Լիճք գյուղում մոտ 1900 մետր երկարությամբ մայթ է կառուցվում

ԳԱՎԱՌ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հատվածում, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով 1866 մետր երկարությամբ միակողմանի մայթ է կառուցվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 20-ին եւ կավարտվեն այս տարվա նոյեմբերին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 254 հազար դրամ։ 1484 գծամետր մայթը կառուցվում է 1,50 մետր լայնությամբ, 235 գծամետրը՝ 1 մետր լայնությամբ, 147 գծամետրը՝ 1,38 մետր լայնությամբ։ Ողջ երկայնքով մեկ տեղադրվում են բազալտե եզրաքարեր։ Սալիկապատվող մայթի ընդհանուր մակերեսը կազմում է 2664,7 քառակուսի մետր։

«Մեր համայնքի համար չափազանց կարեւոր ծրագիր է իրականացվում։ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի Լիճքի հատվածում բավականին ծանրաբեռնված ավտոտրանսպորտային երթեւեկություն է, որտեղ հետիոտնի համար չկան անվտանգությունն ապահովող անցումներ ու մայթեր։ Այս ճանապարհով բազմաթիվ երեխաներ են ոտքով գնում դպրոց, բազմաթիվ մարդիկ են անցնում իրենց առօրյա գործերով։ Մայթի կառուցումից հետո արդեն կունենանք միանգամայն անվտանգ հետիոտնային ուղի միջպետական նշանակության ճանապարհի այդ հատվածում»,-նշեց Գնել Գրիգորյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում