Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 891 դեպք. մահացել է 22 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 հազար 208 դեպք, որոնցից 245 հազար 376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 6904 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Կա 534 առողջացած, 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 հազար 193 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 761 հազար 967 թեստավորում: