Սպորտ

Երիտասարդական թիմը մեդալային հաշվարկում առաջինն է Եվրոպայի առաջնությունում 

2 րոպեի ընթերցում

Երիտասարդական թիմը մեդալային հաշվարկում առաջինն է Եվրոպայի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալայինհաշվարկումառաջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը:Հայաստանի թիմն առաջնության եզրագիծը հատել է 9 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներով:

20 տարեկանների պայքարումոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ՝ 230 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 216 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ՝ 202 կգ),մինչև 23 տարեկանների պայքարումհրում վարժությունում մեկ մոտեցմամբ ոսկե մեդալակիր են դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ՝ 383 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ, երկամարտ՝ 447 կգ): Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում արծաթե մեդալներ են շահել Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ՝ 328 կգ), բրոնզե մեդալաներեն տուն բերել Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ՝ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Ծանրորդ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում: 22-ամյա ծանրորդը 447 կգ արդյունքով երկամարտում նվաճել է մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ այդ տարիքային խմբում սահմանելով Եվրոպայի երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում