Տարածաշրջանային

Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են համակարգչային աջակցությամբ անցկացվող «Eternity–2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զորավարժությունների շրջանակներում զինծառայողներն առաջադրանքներ են կատարելու տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Վարժանքները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում