Քաղաքականություն

Լիտվայի վարչապետը համանախագահության ներքո ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման վերադարձի հույս հայտնեց

1 րոպեի ընթերցում

Լիտվայի վարչապետը համանախագահության ներքո ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման վերադարձի հույս հայտնեց

ՎԻԼՆՅՈՒՍ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հույս է հայտնում, որ հնարավոր կլինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:

«Բոլորը, այդ թվում մենք, հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասաց Շիմոնիտեն:

Վարչապետը վստահեցրեց, որ ԵՄ-ում մի շարք քաղաքական առաջնորդներ կան, որոնք ի սրտե և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին:

«Ուստի, ես համոզված եմ, որ ԵՄ-ն բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին, նաև պրակտիկ խորհուրդներով և լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը»,-ասաց Շիմոնիտեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում