Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկող աշխարհի առաջնությունում առաջինը մրցագորգ կմտնի 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Վերջինս պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա առաջին մրցակիցը Ղազախստանից Ադլան Ասկարովն է:

Հոկտեմբերի 3-ին մրցագորգ կմտնեն Վազգեն Թևանյանը, Արման Ավագյանը և Արման Անդրիասյանը:

Թևանյանը 65 կգ քաշային կարգում որակավորման փուլում ուժերը կչափի Մեծ Բրիտանիան ներկայացնող Գեորգ Ռամի հետ, 70 կգ քաշային կարգում Անդրիասյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում դեռևս հայտնի չէ, Ավագյանը 79 կգ քաշում որակավորման փուլում մրցելու է Ուկրաինայից Ռուստամ Ռուսիևի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում