Քաղաքականություն

ՀՀ ՊՆ ղեկավարը դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ ղեկավարը դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում