Քաղաքականություն

ՀՀ-ն պատրաստ է համանախագահության ձևաչափում վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն պատրաստ է համանախագահության ձևաչափում վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստակամ է վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Նյու Յորքում իր ունեցած հանդիպումներին:

Միրզոյանը նախ կարևորեց սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և սեպտեմբերի 24-ին՝ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր ունեցած հանդիպումները:

«Դրանք, ըստ էության, գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը, քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ ՀՀ- պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,-նշեց ԱԳ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում