Սպորտ

Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, այստեղ են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ  

1 րոպեի ընթերցում

Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, այստեղ են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ  

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով առայժմ ներկայացնում է Հայաստանը, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս էր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Մյուս հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 68-րդն է, Հրանտ Մելքումյանը` 96-րդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում