Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին

Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում 
տարաձայնությունների հաղթահարմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար»,- ասել է Զայցևը:

Վերջինս հավելել է, որ և՛ Բաքվից, և՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է «հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին»: «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:

«Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել: Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի, փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am