Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահը ժամանել է Սոչի

Թուրքիայի նախագահը ժամանել է Սոչի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է ՌԴ Սոչի քաղաք:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի  նախագահին ուղեկցում են Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, Նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների համակարգման գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Հաղորդագրության համաձայն՝ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկու երկրների ղեկավարները կանդրադառնան նաև Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am