Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր 
հրամանատար Գենադի Անաշկինին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում Գենադի Անաշկինին ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում փոխարինել է ամսվա սկզբին այդ պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը 2017 թ. հուլիսից եղել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալը: Գենադի Անաշկինը Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում ունի:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]