Հասարակական

ԱԺ-ն հավանություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները ավելացնելու մասին նախագծին

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն հավանություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները ավելացնելու մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները 20-ի փոխարեն դարձնել 30-ը։

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Վլադիմիր Վարդանյանը։

«Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման սահուն գործընթացը, ինչպես նաև՝ Կոմիտեի ձևավորման սկզբնական շրջանում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը»,- ասաց Հովակիմյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում