Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ

Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում Է ԱՄՆ-ում, մի շարք հանդիպումներ Է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաեւ մասնակցել զուգահեռ անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդում Է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Նյու Յորքում տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ղարիբաշվիլին հանդիպում Է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հանդիպմանը նշվել Է, որ 2022 թվականին լրանում Է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, եւ ողջունել են, որ պետությունների հարաբերությունները ակտիվորեն զարգանում են ինչպես երկկողմ, այնպես Էլ բազմակողմ ձեւաչափով: Վրաստանի կառավարության ղեկավարն Ավստրիայի կանցլերին նաեւ շնորհակալություն Է հայտնել աջակցության համար եւ նրան հրավիրել Է Վրաստան:

Հանդիպման ավարտից հետո Վրաստանի վարչապետը մասնակցել Է Աֆղանստանի թեմայով բարձր մակարդակի երկխոսությանը, որը կազմակերպվել Էր Ավստրիայի վարչապետի կողմից: ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում Վրաստանի վարչապետը նաեւ հանդիպում Է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցկացվել Է ինչպես դեմ առ դեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով: Խոսք Է գնացել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ղարիբաշվիլին ընդգծել Է նախագահ Էրդողանի առանձնահատուկ ջանքերը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:

Հանդիպմանը նաեւ ուշադրություն Է դարձվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցին, որի շրջանակներում կողմերը քննարկում են հարցերի լայն շրջանակ: Նաեւ Վրաստանի վարչապետը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ միասին մասնակցել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից կազմակերպված միջոցառմանը: Հանդիպումն անցկացվել Է աշխատանքային ճաշի ձեւաչափով: Վրացական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, Նյու Յորք Է ուղեւորվել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Այցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին պլանավորվել Է վրացական պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]