Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. Հասանով

Մեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման 
մեջ ներառել պետք չէ. Հասանով

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի կարծիքով՝  այն գյուղերը, որոնց բնակչության ճնշող մեծամասնությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, խոշորացման գործընթացի մեջ չպետք է ներառվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հասանովն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Հասանովը նշեց՝ խոշորացումը կարող է և ունենալ բացասական կողմեր, սակայն ընդհանրապես արդարացված է: Նա օրինակ բերեց. «Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված 11 գյուղերը խոշորացվել են, և այս 3 տարվա մեջ մենք տեսնում ենք մեծ արդյունքներ: 30 տարվա ընթացքում ոչ մի ճանապարհ չէր վերանորոգվել, այսoր արդեն 3 գյուղերի ճանապարհները վերանորոգվել են»:

Իսկ ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերի խոշորացմանը՝ Հասանովն ասաց. «Գտնում եմ, որ ճիշտ է, որ գյուղը մնա իր մշակույթով, իր լեզվի պահպանման հարցերով, բայց այն գյուղերը, որտեղ մեծամասնությունը տվյալ ազգի ճնշող մեծամասնությունն է, ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ չխոշորացվեն: Իսկ այն գյուղերում, որտեղ հավասար բնակչություն է, պետք է դա հաշվի առնել»:

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց՝ բոլորովին կարևոր չէ, թե որ գյուղում քանի տոկոս ինչ մշակույթ, ինչ ազգային պատկանելիություն կրող հայրենակիցներ են ապրում. եթե անգամ նրանք քիչ են, ապա պետք է լինեն պետության ամենամեծ հոգածության առարկան: «Եթե անհրաժեշտ է, ապա պետք է ՏԻՄ օրենքում փոփոխություն անենք և բյուջետային, ծրագրային բոլոր հնարավոր լուծումները տանք, որ մարդկանց այդ հանրույթն իրեն ավելի վստահ զգա իր մշակութային ժառանգության, ինքնության պահպանման, կրթության տեսլականի մեջ»,- ասաց փոխնախարարը:

Նախագծով նախատեսվող փոփոխություններով այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից: Կլինեն 6 չմիավորված համայնքներ, որոնցից մեկը կլինի Գյումրին, ևս 5-ը՝  ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ խառը բնակեցված համայնքները: Տերտերյանը նշել էր, որ այդ համայնքներն ընդհանուր կառավարման տրամաբանությունից ուղղակի մեխանիկորեն դուրս պահելը ամենալավ լուծումը չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]