Հանրապետության հրապարակում մեկնարկեց Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Միջոցառման մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետականսիմֆոնիկնվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը։
Ավելի վաղ, բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա և քառօրյա պատերազմների հերոսների հիշատակին։ Իսկ ,ավելի ուշ, ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչների պարգևատրման արարողությունը։ Այդ միջոցառումներին զուգահեռ ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր իրականացրին մայրաքաղաքի տարբեր փողոցներում։