Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են ՀՀ կառավարությունից, ուղերձում նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին:
Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»: