Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեցին ԱՄԷ-ում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեցին ԱՄԷ-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաջող մեկնարկեց 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած մրցաշարի անդրանիկ տուրում Մարտիրոսյանը մրցեց Իրանի ներկայացուցչի հետ և սպիտակ խաղաքարերով առավելության հասավ: Արամ Հակոբյանը պարտություն կրեց, իսկ Տիգրան Հարությունյանը ևս հաղթանակ տարավ: Նա խաղում էր սև խաղաքարերով:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ևբաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում